«Նարե»․ հայ ժողովրդական երգը՝ Գրիգորի Եսայանի ժամանակակից ընթերցմամբ․ տեսնել է պետք

Հրաշալի երգիչ Գրիգորի Եսայանը շլացուցիչ պրեմիերա է ներկայացրել՝ «Նարե»։ Հայ ժողովրդական հրաշք երգը Գրիգորին կարողացել է նորովի ներկայացնել՝ լրիվ կտրված ժողովրդական երգի կարծրատիպային կերպարից։ Հրաշք կատարումը պարզապես ցնցող է։

Եթե չիմանայինք, որ սա մեր ավանդական պատմական նրբագեղ ժառանգությունն է, հնարավոր չէր պատկերացնել, որ ժամանակակից երգ չէ։ Գեղեցիկ տեսահոլովակը վերոնշյալի ևս մեկ ապացույցն է։ Գրիգորիի և Նարեի կերպարները խիստ ժամանակակից ու ոճային են ստացվել։

Գրիգորին կրում է ոճային պիջակ՝ մուգ երկնագույն։ Եսայանը համադրել է այն ճերմակ կիսատաբատի և վերնաշապիկի հետ։ Կերպարի առանձնահատկությունը, անշուշտ, ցանցատիպ լայնեզր գլխարկն է։ Լուքին յուրահատուկ շարմ է հաղորդում նրա կախազարդը՝ խաչը։ Նարեն շլացուցիչ լուքերով է ներկայացել՝ վագրային նախշապատկերով թեթև ծավալուն զգեստ, ապա սպիտակ միջին երկարության զգեստը՝ սև գոտիով, որն ընդգծում է նրա մարմնի գեղեցկությունը։

Վայելեք Գրիգորի Եսայանի հրաշալի պրեմիերան։

Понравилась статья? Поделиться с друзьями: