Նարե Գևորգյանը կատարել է Արաքսյա Վարդերեսյանի երգը

Հետաքրքիր բան եղավ հայկական շոուբիզնեսում։ Նույն քավերը, գրեթե նմանատիպ ներկայացրեցին Ա․ Սիմոնյանն ու Նարե Գևորգյանն։ Երևի երգչուհիները չեն իմացել, որ երկուսն էլ ներկայացնելու են ու այն էլ այդքան նման։ Երկուսն էլ օրիգինալին մոտ են կատարել։ Չեն փոխել երգի մեջ հիմնական նյուանսները, կամ կատարողական բնույթը։

Բայց իհարկե որոշակիորեն նոնսենս է, որբ նույնատիպ են ներկայացնում հոլովակը ու այն էլ նույն ժամանակ։ Անահիտինը դուրս եկավ մեկ օր առաջ քան Նարեինն է։ երկուսն էլ ընտրել են սև-սպիտակ ֆոնը ներկայացնելու երգն։ Միայն թե Նարեի մոտ առավել մթությունն է շատ, իսկ Անահիտի հոլովակում որոշակիորեն կան սպիտակ լուծումներ հագուստի ու կտորի տեսքով, որը նրա ձեռքում է։

Հետաքրքական է, որ 20տարի առաջ դուրս եկած երգն այդքան ակտուալ է դառնում այս օրերին, այդքան լսվում ու ապրեցվում է բոլորիս կողմից։

Երևի իսկապես անկեղծորեն գրված երգերն էդպիսի կյանք են ունենում, որ չեն հնանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: