Ներկայացնում ենք Գոռ Եփրեմյանի , չքնաղ երգն ու տեսահոլովակը, վայելեք. «Իմ սեր»

Երաժշտասերներից շատերի համար ընդունելի ու սիրելի դարձած Գոռ Եփրեմյանը շարունակում է պահել իր ակտիվությունը երգարվեստի ոլորտում՝ հանդես գալով հետաքրքիր նորություններով: Նա խոստացել էր, որ նոր գործ կներկայացնի շուտով:

Գոռը արդեն հասցրել է հանրայնացրել իր նոր՝ «Իմ սեր» գեղեցիկ ու ռոմանտիկ երգի նոր տեսահոլովակը: Մինչ ամբողջական հոլովակի պատրաստ լինելը՝ երգիչը հանրայնացրել էր փոքրիկ կադրեր, որոնք հուշում էին, թե ինչի մասին է երգը լինելու:

Նոր երգը դարձյալ սիրային թեմայով է: Երգի երաժշտության հեղինակը հենց երգիչն է՝ Գոռ Եփրեմյանը, իսկ խոսքերը հեղինակել է Գևորգը, ով նույնպես հայտնի է որպես երգիչ: Խոսքը Գևորգ Եղիազարյանի մասին է:

Հետաքրքիր ու երգի տրամադրությանը համահունչ տեսահոլովակի ռեժիսորը Անգել Մարտիրոսյանն է: Այն հարուստ է սիրային ռոմանտիկ տեսարաններով: Երգն էլ, տեսահոլովակն էլ հաճույքով են դիտվում՝ առաջ բերելով դրական տրամադրություն:

Գոռի նոր երգը կարող եք վայելել վարը ներկայացված նյութի մեջ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: