Նիկան փոխարինում էր իր կույր տիրոջ աչքերը ավելի քան 7 տարի, բայց … անհավանական պատմություն նվիրված շան մասին

Մարդն իր դարավոր կյանքի ընթացքում բազմիցս համոզվել է, որ կենդանիների ընտելացման ճանապարհին ամենահավատարիմը շունն է։

Բազմաթիվ ու բազմապիսի պատմություններ կան շների՝ տիրոջ նվիրված լինելու մասին։ Դրանք բոլորն էլ առանձնակի հետաքրքրություն են առաջացնում և ստիպում կրկին անգամ հիանալ ու զարմանալ։ Երբեմն անգամ մարդը այդպիսին չի լինում, ինչպիսին կարող է լինել շունը։ Ներկայացնում ենք մարդու ու շան փոխհարաբերությունների մասին մի պատմություն, որը, իրոք, ապշեցնող է։

Շունը՝ Նիկան, յոթ տարուց ավելի է, ինչ փոխարինել է տիրոջ աչքերին։ Սակայն տեղի ունեցավ դժբախտություն․ տերը մահացավ։ Մտերիմները և ընտանիքին մոտ անձիք պատմում են, որ երկար ժամանակ Նիկան չի կարողացել հասկանալ այդ կորուստը։

Նա մշտապես տիրոջ անկողնու մեջ էր լինում։ Մահացած  տիրոջ կինը պատմում է, որ զբոսնելիս շունը հաճախ է փոխել քայլերի ուղղությունը․ նա գնում  էր այն ճանապարհներով, որտեղ մշտապես զբոսնել էր կույր տիրոջ հետ։

Տասնմեկ ամիս անց, սակայն, Նիկան մի օր պառկում է, փակում աչքերը և այլևս երբեք չի բացում։ Նա  առանց իր տիրոջ կարողացավ ապրել ընդամենը 11 ամիս։

Понравилась статья? Поделиться с друзьями: