Նորից նոր բացառիկ տեսանյութ և թարմացված կարևոր մանրամասներ սահմանից

ՊՆ մամլո ծառայությունից այսօրվա ընթացքում արդեն երկու տեսանյութ է հանրայնացվել` հայկական պաշտպանության բանակի կատարած օպերատիվ պատասխան գործողությունները ներկայացնող:

Երկրորդ տեսանյութը, որը ներկայացված է ստորև, գիշերային հերթապահության ժամանակ է արվել, երբ հակառակորդի տանկը փորձել է առաջանալ դեպի մեր դիրքեր: Տեսանյութում երևում է առաջանալ փորձող օբյեկտը, ապա դրա խnցման գործընթացը:

Կեսօրին հայկական ուժերը նոր գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում հակառակորդ կողմը պաշտոնապես հաստատել է մի քանի անձանց, այդ թվում նաև զիվորական բարձր կոչումներ ունեցող ծառայողների nչնչացման մասին տեղեկությունը:

Ցավոք, հայկական կողմից ևս այսօր մարդկային կորուստներ արձանագրվել են: Քիչ առաջ Շ. Ստեփանյանը հանրայնացրեց Գարուշ Համբարձումյանի և Սոս Էլբակյանի զnհվելու մասին տեղեկությունը: Նրանցից մեկը մայոր էր, իսկ մյուսը կապիտան:

Ստորև ներկայացնում ենք Պաշտպանության բանակի հանրայնացրած տեսանկարահանված նյութը, որտեղ երևում է հակառակորդի առաջ ընթացող տանկի խոցման գործընթացը:

Понравилась статья? Поделиться с друзьями: