Նոր ճանապարհ․ Թբիլիսյան խճուղուց, շրջանցելով Կոմիտասի պողոտան և Դավթաշենի կամուրջը, կարելի է միանգամից հասնել Կոտայքի մարզ

Այսօր Երևանի քաղաքապետարանի սոցհարթակում տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ նոր ճանապարհը, որը վերջին շրջանում կառուցվում էր, արդեն պատրաստ է։ Այդ ճանապարհի միջոցով հնարավոր է դարձել շատ կարճ ժամանակում հասնել Կոտայքի մարզ։

Վերակառուցվել է «Կորեայի ձոր» կոչվող կամուրջը։ Իսկզբանե նպատակ է եղել պարզապես վերանորոգել կամուրջը, որը տարիների պատմություն ունեցող կամուրջ էր։ Սակայն ճանապարհաշինության ժամանակ պարզ է դարձել, որ ավելի ճիշտ կլինի այն հիմնովին վերակառուցել։

Նախ փոխվել է գետի հունը, ապա վերակառուցել կամուրջը։ Գործում է ջրահեռացման համակարգ, որ կամուրջը շուտ չքայքայվի։

Արդյունքում հնարավոր է եղել ստանալ բարեկարգ ճանապարհ, որի միջոցով կարճ ճանապարհ հատելով կարելի է Քանաքեռ Զեյթունից Դավթաշեն գնալ, ինչպես նաև շատ արագ հատել Կոտայքի մարզի տարածքը։

Կամուրջի և ճանապարհային այդ հատվածի կառուցման մասին պատմող տեսանյութը, որը պատրաստել է Երևանի քաղաքապետարանը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: