«Նոր Տարի»․ Անդոն հումորային նոր եգի պրեմիերա է ներկայացրել

Դերասան Անդրանիկ Հարությունյանը, չխախտելով ավանդույթը, հերթական Ամանորյա հումորային նոր երգն է ներկայացրել։ Անդոն 1-ին անգամ չէ, որ հանդես է գալիս նման երգերի կատարմամբ։

Երգը կոչվում է Նոր տարի։ Ուրախ, ռիթմիկ երգ է, որ հումարային երանգավորմամբ ներկայացնում է Ամանորյա եռուզեռը հայկական մոտեցմաբ։ Տեսահոլովակը նկարահանել է Զոհրաբ Հայրապետյանը, խոսքերն հեղնակել է Միսակ Ոսկանյանը։

Երաժշտությունը վերցված է ռուսական շանսոնի հայտնի երգերից մեկից։ Տեսահոլովակում մասնակիցները կրում են կալանավորի հագուստ։ Նրանք երգում են, պարում և փորձում ստեղծել նախատոնական տրամադրություն։

«Նոր տարի է, Նոր տարի, էկան հյուրերն էլի, կերան ինչ կար դրած՝ մանդարանից անանաս․․․Նոր տարի է, Նոր տարի, Ձյունանուշիկ իմ բարի, էս գիշեր մեր տուն արի, մեր սեղանը հավաքի»,- հնչում են հումորային երգի բառերում։

Դերասանի յութուբյան ալիքում երկրպագուները հիմնականում դրական մեկնաբանություններ են կատարել և քաջալերել դերասանին։ Հումորային տեսահոլովակը դիտեք վարը կցված տեսանյութում։ Բարի դիտում և բարձր տրամադրություն ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: