Նունե Եսայանը Արցախի մասին հզոր երգի է ներկայացրել. «Արցախն իմ տունն է»

Մինչ շատ արվեստագետներ առանց հապաղելու որոշեցին երաժշտական գործիքները, գրիչները, վրձինները զենքով փոխարինելու՝ գերադասելով նախ անկախ ու ազատ հայրենիքում ապրելու գաղափարի պաշտպանությունը, թիկունքում որոշ արվեստագետներ էլ փորձում են թիկունքային աջակցություն ցուցաբերել Արցախին:

Ն. Եսայանը, արձագանքելով Արցախի մղած օրհասական պայքարին՝ մի հզոր ու խրոխտ նոր երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Արցախն իմ տունն է» վերնագրով:

Երգում գեղարվեստորեն ներկայացված է տարիներ շարունակ ձգվող և այսօր իր գագաթնակետին հասած արցախխյան պայքարի պատկերը, որին իրենց մասնակցությունը ցուցաբերել են ցանկանում անխտիր բոլորը:

Երգում պատմվում է արցախյան տարածաշրջանում հայ ժողովրդի հաղթահարած դժվարությունների, պատմական իրողությունների և հանուն հայրենի սահմանների անխախտության պայքարող հայորդիների անպարտելի ոգու մասին:

Երգչուհին երգը տեղադրել է իր սոցհարթակում՝ ձայնագրված տարբերակով: Այն դեռևս տեսահոլովակ չունի, սակայն ունի հայ զինվորի ոգուն բնորոշ ազդեցիկություն:

Արցախին նվիրված Նունե Եսայանի հանրայնացրած նոր, ոգեշունչ երգը կարող եք ունկնդրել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: