Նունե Եսայանը երգ է ներկայացրել. «Երբ հոգիս երգում է»

Նունե Եսայանը շարունակում է իր տարերքով զբաղվել՝ ներկայացնելով նոր ու գեղեցիկ երգերի պրեմիերաներ: Հերթական նոր գործն է հանրայնացրել իր էջում երգչուհին: Նրա նոր երգը վերնագրված է «Երբ հոգիս երգում է»:

Երգի երաժշտությունը հեղինակել է Ա. Գրիգորյանը, իսկ խոսքերը՝ Ա. Բարսեղյանը: Երգում հրաշալիորեն արտահայտված են երգի ու երաժշտության միջոցով ապրող մարդկանց հոգեվիճակը, որը բանաձևվում է «Ինչքան երգում է իմ հոգին, այնքան մոտ եմ տիեզերքին» գեղեցիկ արտահայտությամբ:

Երգը ներկայացվում է գեղեցիկ ու խորհրդանշական տեսահոլովակի զուգակցությամբ: Երգչուհին է հենց հոլովակում կերտում հերոսուհու կերպարը: Նա գտնվում է ճամփաբաժանին, խորհում է, ուզում է հասկանալ՝ ո՞նց ապրել երգով:

Հետագա դատողություններն արդեն ապագային են վերաբերում: Հնչում է երգչուհու կյանքի համատամքը. քանի կամ, պիտի երգեմ: Այսպիսով՝ կյանք տալով երգին՝ նոր ծնված յուրաքանչյուր երգ իր հերթին ապրեցնում է երգողին:

Ն. Եսայանի  երգը կարող եք ծանոթանալ ստորև կցված հոլովակում:

Պրեմիերա․ «Երբ հոգիս է երգում» Երաժշտություն՝ Արթուր ԳրիգորյանԽոսքեր՝ Ավետ Բարսեղյան🎥🎼➡️ https://bit.ly/2DfRmuK

Опубликовано Nune Yesayan Четверг, 30 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: