Շատ համեղ լավաշով պիցցա գազօջախին՝ պատրաստվում է 7 րոպեում

Լավաշով պատրաստվող ամեն բան համեղ է ստացվում, լավաշն ինքը հենց միայն պանրով ու կանաչեղենով համեղ է , բոլորն են սիրում: Հայտնի է նաև , որ լավաշի բարակ շերտերը մսով նրբաբլիթներ պատրաստելու համար են նույնպես օգտագործում , սակայն ինչպես պատրաստել նաև պիցցա լավաշով:

Այդ նպատակով վերցնել լավաշ, ծալել երկու շերտով, արանքում լցնել քերած կարագ, տարածել, իրար կպցնել շերտերը: Վերևի հատվածը պատել թթվասերով և  տոմատի մածուկով, կարելի է ավելացնել նաև սև պղպեղ, տարածել զանգվածը հավասարաչափ:

Այնուհետև այդ նույն մակերեսին շարել ցանկացած մսամթերք , սունկ, բարակ շերտերով երշիկեղեն, ինչպես ընդունված է անել սովորական պիցցայի դեպքում:

Կարող եք ավելացնել նաև փոքրիկ լոլիկներ, կանաչեղեն, կանաչ սոխ՝ նախապես մանր-մանր կտրատած, այդ մակերեսը վերջում պետք է ծածկել քերած պանրով և որքան շատ պանիր օգտագործեք , այնքան պիցցան համեղ կլինի:

Պանիրը նաև օգտագործված բաղադրիչներն իրար միացնելու լավագույն միջոցն է , երբ այն հալում է ու ձուլվում , պիցցան ուտելն ավելի հեշտ է լինում:

Այնուհետև պիցցան տեղափոխել թավայի մեջ, փակել  և դնել գազօջախին, որի ջերմաստիճանը միջինից մի փոքր ցածր պետք է լինի: 7-10 րոպեում մեր համեղ պիցցան պարաստ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: