«Շնորհավոր տարեդարձդ, սե՛րս»․ ահա թե ինչպես է սիրված դերասանուհի Հասմիկ Ասլանյանը շնորհավորել ամուսնուն

Հանրահայտ ու սիրված դերասանուհի Հասմիկ Ասլանյանը շատ քիչ է հանրային հարթակներում ներկայանում, նա գերադասում է ներկայանալ իր խաղով՝ անձնական հարցերը թողնելով վարագույրի հետևում։

Հասմիկն ունի գեղեցիկ ընտանիք։ Նա ունի որդի, ով էլ իր հերթին ունի իր ընտանիքը։ Հասմիկը ամուսնացած է Բաբկենի հետ։ Նախօրեին Բաբկենը նշել է իր ծննդյան հերթական տարեդարձը։ Հասմիկն ամուսնու տարեդարձը շնորհավորել է հետաքրքիր կերպով։

Նա տեղադրել է իրենց գեղեցիկ լուսանկարներից մեկը՝ գրելով հետևյալը․ «Շնորհավոր տարեդարձդ, սե՛րս»։ Արտիստուհու այս շնորհավորական հրապարակմանն արձագանքնել են նրա և ամուսնու համատեղ ընկերները, դերասանուհու գործընկերներն ու երկրպագուները։

Օգտատերերից մեկը նկատել է, որ Բաբկենը թատրոնում բոլորի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել։ Նա գրել է․ «Հաս ջան, Թատրոնում բոլորս էլ Բաբկենին որպես ընկեր էինք նայում, բայց չգիտես ինչու նա հենց քեզ հետ ամուսնացավ»։

Այս մեկնաբանությանն ի պատասխան՝ Հասմիկ Ասլանյանը պատասխանել է, որ ինքն էլ մինչ այսօր չգիտի, թե ինչու Բաբկենը ընտրեց հենց իրեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: