«Շուրջ 1000 նոր աշխատատեղ կստեղծվի»․ ահա թե ովքեր կարող են աշխատանք ստանալ

Այսօրվա քննարկումներին զուգահեռ Կառավարությունը նոր որոշում կայացրեց, որով հաստատեց շուրջ հազար նոր աշխատատեղ ստեղծելու մասին առաջարկը:

Աշխատատեղերը լինելու են առտառաստեղծման ոլորտում: Նախատեսվում է ստեղծել անտառներ, որոնք գործընթացներում նախատեսվում է ընդգրկել քաղաքացիների, ընտանիքների, որոնք աշխատելու են որոշակի վարձատրության դիմաց:

Անտառները տնկվելու են առավելաբար մերտարածաշրջանի բարձրադիր գոտիներում: Ծնկվելու են մեծամասամբ ուռիներ: Նախատեսված է մեկ հա-ի հաշվով տասը հազար ուռենու կտրոն տնկել, որոնցից յուրաքանչյուրի արժողությունը 50 դրամ է կազմում:

Այս ծրագրի մեջ նախատեսվում է ընդգրկել շուրջ չորս հարյուր հիսուն աշխատող, ովքեր կաշխատեն սեզոնային սկզբունքով: Նախարար Զ. Բաթոյանն էլ առաջարկություն ներկայացրեց ծրագրում ընդգրկել սոցիալական անապահովություն ունեցող քաղաքացիների:

Այդպիսով կառաջանա հազար նոր աշխատատեղ, որին կառավարության ղեկավարությունը խորհուրդ է տալիս դիմել անկաշկանդ և առանց մտավախության, քանզի դրանք գտնվելու են իրենց անմիջական վերահսկողության ներքո:

Այս ծրագիրն իր շարունակությունն է ունենալու նաև առաջիկա տարիների ընթացքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: