Հայկական շոուբիզնեսի ամենավառ, սկանդալային երգչուհիներից մեկը՝ Շպռոտը, այսօր նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Ներկայացված երգը երգչուհուն բնորոշ ոճի մեջ է։ Այն կոչվում է «Հայ ֆիդայի»։
Հայտնի երգը երգչուհին իր հանդիսատեսին ներկայացրել է նոր մոտեցմամբ։ Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է մի քանի կերպարներով։
Նա նախընտրել է հայկական տարազային մոտիվներով հագուստ և վառ արծաթափայլ երեկոյան զգեստ։
Տեսահոլովակը իրենից ներկայացնում է մի փոքրիկ պատում։ Երգչուհին անտառում քարտեզը ձեռքին ճանապարհ է փնտրում և հանդիպած ձիավորից ճիշտ ուղի է հարցնում, ապա հանդիպում է մեկ այլ տղամարդու, ով նույնպես ցույց է տալիս ուղին և հյուրասիրում արցախյան շունչ հաղորդող ընկույզ։
Ապա հանդիպում է մի կնոջ, ով հայկական գաթա է հյուրասիրում, իսկ տեսարանը բույրով լրացնում են յասամանները։ Հերոսուհին վերջապես գտնում է տարածքը և փորելով հողը՝ գտնում պահ տված զենքը։
Այն ասես խորհրդանշում է հայի ներկայիս կյանքն ու ուժը, որով հայը պիտի շարունակի կյանքը։ Տեսահոլովակը կարող եք դիտել վարը։