Շպրոտն ու Արմինկան հոլովակ են ներկայացրել․ «Անապատի արև»․ տեսանյութ

Շպրոտն ու Արմինկան նորովի են մատուցել հայտնի հիթը՝ «անապատի արևը։ Հին ընկերուհիները վերամիավորվելով նկարել են միասին հոլովակ։ Հոլովակում ներկայանում են որպես արաբներ և արաբական մշակույթով է ողողված տեսահոլովակը։ Սկսած հագուստների ընտրությունից, ինչպես նաև տեղանքից։

Շիկահեր ու սևահեր կանայք նախըտրել են փայլուն հագուստը, հետո թինեյջերական լուքը։ Երգի մատուցման մեջ շատ փոփոխություններ չկան, պահպանված է հիմնական լեյտմոտիվը։ Պրոդյուսեր որպես ներկայացել է Լազզարոն։ Գևորգ Ճյուղույանը լուսանկարերով է զբաղվել։ Դերասանն է Գոքոր Բոյադջյանը։

Մոնտաժը արել է Գոքոր Բոյադջյանը։ Գծային պրոդյուսերն է Անուշ Խուդավերդին։ Սթիլիստներն են՝ Սյուզաննա Կիրակոսյանը և Լուսինե Նահապետյանը։ Շպրոտն ու Արմինկան բավականին լավ տեսք ունեն անկախ իրենց տարիքներից, կարծես երիտասարդ լինեն։ Երկուսն էլ մշտական ապրում են ԱՄՆ-ում ու իրենց գործունեությունն էլ են կապել ԱՄՆ-ի հետ։

Թե արդյոք նրանց մատուցմամբ երգը կդառնա հիթ թե ոչ, ցույց կտա ժամանակն։

Понравилась статья? Поделиться с друзьями: