«Ո՛վ Հայոց Մայրեր, թող ոչ մի ցավ չտեսնեն ձեր աչքերը, թող վերադառնան բոլոր Զինվորները»

Ժամանակները թելադրում են իրենց կանոնները, փոխում են իրավիճակներ, իսկ հայոց մայրերի ցավն ու վիշտը շարունակում է շաղկապված մնալ ազգային ճակատագրի հետ:

Դեռ օրորոցից իրենց զավակի մեջ հայրենիքի հանդեպ անհուն սեր սերմանելով, պատմության դասեր տալով՝ հայոց մայրերը մեծացնում են հայրենիքի նվիրյալ պաշտպաններ:

Քաջ գիտակցելով թե՛ հայրենիքի կարևորության գաղափարը, թե որդու հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքը՝ հայոց մայրերը շարունակում են ժամանակակից աշխարհում հայրենիքի նվիրյալներ դաստիարակել:

Հենց այդ մտածողություն ունեցող մայրերի շնորհիվ է, որ այսօր էլ մենք շարունակում ենք, և ինչպես ընթացիկ գործողություններն են թույլ տալիս վստահ լինել, դեռ ապրելու և արարելու ենք մեր հայրենի հողում:

Հայոց մայրերի մասին կոթողային ստեղծագործություններ շատ կան մեր մշակույթի մեջ: Ազգային երգիչներից Հարություն Մկրտչյանն ու Դավիթ Կիրակոսյանը որոշել են այդ երգերից ամենից հայտնին նորովի մատուցել՝ ի նշան մեծ շնորհակալության, որն ուղղված է հայոց մայրերին:

Ով Հայոց Մայրեր, թող ոչ մի ցավ չտեսնեն ձեր աչքերը, թող վերադառնան բոլոր Զինվորները:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: