Ո՞վ է Ռենտգենը․ չափազանց կոպիտ բնավորությամբ այս մարդը մերժեց նաև թագավորին և անբան անվանեց նրան․ ուշագրավ պատմություն գիտնականի կյանքից

Ռենտգենը համաշխարհային հանճար էր։ Բնավորությամբ կոպիտ էր։ Նրան հաճախ որակում էին՝ չափազանց կոպիտ մարդ: Աշխատակիցները հեկեկում էին նրա կոպտությունից և դիմանում էին նրան միայն նրա տաղանդի պատճառով: Երբ Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան նրան տեղեկացրեց Նոբելյան մրցանակ շնորհելու մասին, Ռենտգենը պարզապես ուսերը թափահարեց:

Նոբելյան կոմիտեն դափնեկրին պաշտոնապես հրավիրեց արարողությանը: Ռենտգենը քարտուղարի միջոցով հրամայեց փոխանցել, որ ինքը զբաղված է ավելի կարևոր գործերով, քան առանց ակնհայտ նպատակի Ստոկհոլմում թափառելը և փոխանցեց, որ նրանք կարող են այն ուղարկել փոստով:

Շվեդները վրդովված բացատրեցին, որ այս բարձր հեղինակություն ունեցող մրցանակը շնորհվում է պաշտոնական արարողության ժամանակ՝ բարձր պաշտոնյաների ներկայությամբ, անձամբ Նորին մեծություն Շվեդիայի թագավորի կողմից:

Ռենտգենը դյուրագրգռորեն հրամայեց փոխանցել, որ եթե թագավորը այլ անելիքներ չունի, ապա թող ինքը գա Վիեննա: Իսկ ինքը՝ Ռենտգենը, զբաղված գիտնական է, ոչ թե պալատական պորտաբույծ, իսկ շվեդ թագավորը նրան չի հետաքրքրում:

Այնուամենայնիվ, մրցանակն ուղարկվեց: Ռենտգենը մեկ ու կես տարի ուսումնասիրել է իր ճառագայթները և չորս էջերում նկարագրել դրանց 12 հատկությունները: Հետո ասաց. «Ամեն ինչ սպառված է, այստեղ այլևս անելիք չկա: Անցնենք հաջորդ խնդիրներին»: Նոր հեռանկարներով հրապուրված աշխատակիցները խորացան Ռենտգենի թողած «ոսկե հանքի» մեջ:

Սակայն որոշ ժամանակ անց նրանք բոլորը մահացան դեռևս անհայտ ճառագայթային հիվանդությունից: Բայց գլխավորը՝ այդ ժամանակից արդեն անցել է հարյուր տարի, սակայն ոչ ոքի չի հաջողվել Ռենտգենի նկարագրած ճառագայթների հատկություններին ավելացնել գեթ մեկ տող։ Կցված նկարում Վ. Ռենտգենի կնոջ՝ Բերտայի ձեռքն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: