«Ո՞վ կարող է բացատրել, թե ինչո՞ւ է Ռուսաստանը մշտապես հայտնվում ճշգրիտ հաշվարկով ուշացած»․ Լևոն Շիրինյան

Լևոն Շիրինյանը  հերթական գրառումն է կատարել համացանցային իր օգտահաշվում և կիսվել մտորումներով։

Քաղաքական գործիչը պարբերաբար գրառումներ է կատարում հայ իրականության, պատմության  և երկրի առջև ծառացած խնդրների վերաբերյալ։ Խնդիրները շատ են և Հայաստանի համար այս շրջանը պատմական է։ Նա երբեմն հայտնում է իր դիրքորոշումը և լուծման ճանապարհը այս կամ այն խնդրի վերաբերյալ։

Այս անգամ Շիրինյանը մի փոքրիկ գրառմամբ անդրադարձ է կատարել հայ-ռուսական հարաբերություններին և որոշակի կասկածներ հայտնել։ Նա հռետորական հարցադրումներ է կատարել և խնդրել հանրությանը իրեն բացատրել ռուսական կողմի այդօրինակ պահվածքը։

Լևոն Շիրինյանը մասնավորապես գրել է․ «Ո՞վ կարող է բացատրել, թե ինչո՞ւ է Ռուսաստանը, սումգայիթյան սպանդից սկսած,

Հայկական կողմի դիմադրական ամեն գործողությունից հետո, մանավանդ հաջողվածից ու արդյունավետից, որպես միջնորդ անմիջապես խափանում հայկական կողմի հետագա ջանքերը: Ինչո՞ւ է մշտապես հայտնվում ճշգրիտ հաշվարկով ուշացած»։

Понравилась статья? Поделиться с друзьями: