Ողբերգական դեպք․ ննջասենյակում հայտնաբերվել են ամուսինների դիերը, ինչպես նաև երկտող․ մանրամասներ

Հայաստանի մարզերից մեկում՝ Կոտայքում, ողբերգություն է եղել։ Տեղեկությունը հաղորդում է Շամշյանը։ Զովունի գյուղի բնակարաններից մեկի դուռը երկար ժամանակահատված փակ է եղել։

Այն նկատել են հարևանները։ Դռան թակոցները և զանգերը անպատասխան են եղել։ Հարևաններն անհանգստացել են և ահազանգել ԱԻՆ՝ դիմելով փրկարար ծառայության օգնությանը, դուռը բացելու համար։

Ժամանել են փրկարար ծառայության 1 մարտական հաշվարկ և ոստիկանություն։ Դուռը բացելուց հետո ննջասենյակի անկողնում հայտնաբերվել են ամուսիններ, նրանց մարմիններն անշնչացած են եղել։ Կինը՝ Լարիսա Սարգսյանը, վաթսունյոթ տարեկան էր, իսկ ամուսինը՝ Սամվել Գևորգյանը, յոթանասուներկու տարեկան։

Հայտնաբերվել է նաև երկտող, որտեղ գրված էր, որ դա իրենց որոշումն է և այն ճիշտ են համարում, քանի որ բարեկամ չունեն։ Ոստիկանությունը հետաքննության գործընթաց է սկսել։Նախնական փաստերը վկայում են ամուսինների ենթադրյալ ինքնասպանության մասին։ Հայտնում ենք մեր խոր ափսոսանքն ու ցավը ամուսինների նման որոշման, կյանքին նման ավարտ տալու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: