«Որոշեցի կատակել կնոջս հետ. նամակ գրեցի նրան ու դրեցի սեղանին․․․»․ ահա ինչպիսի ավարտ ունեցավ ամուսնու կատակը

Ամուսին և կին հարաբերություններում ինչպես վիճաբանությունները, այնպես էլ կատակներն ու զավեշտը օրվա անբաժան մասն են կազմում։ Ներկայացնում ենք մի պատմություն, որտեղ ամուսինը ցանկացել է փորձել կնոջը կամ կատակել և ի պատասխան հայտնվել է ծիծաղելի դրության մեջ։

Եվ այսպես, ամուսինը որոշում է կատակել կնոջ հետ. նամակ է գրում նրան և թողնում այն սեղանին. «Լա՛վ մնա, ես այլևս չեմ ցանկանում քեզ հետ ապրել։ Մի՛ սպասիր ինձ, ես հեռանում եմ»։Այնուհետև թաքնվում է մահճակալի տակ և սկսում  այնտեղից հետևել։

Որոշ ժամանակ անց կինը տուն է գալիս, նամակը կարդում , վերցնում հեռախոսը և զանգում. «Ես արդեն ազատ եմ, Վիտյա՛, կարող ենք հանդիպել, հասցեդ ասա՛»։ Կինը հասցեն գրում է  նամակի վրա, ապա  դուրս գալիս տանից։

Ամուսինն արագ մահճակալի տակից դուրս է գալիս և մոտենում նամակին, որպեսզի շտապ հասցեն իմանա, բայց այնտեղ այլ բան էր գրված. «Աշխարհում ավելի հիմար մարդ չգիտեմ։ Ես խանութ եմ գնացել, մեծն կատակասե՛ր, պահմտոցի խաղալիս էլ ոտքերդ լա՛վ թաքցրու»։

Понравилась статья? Поделиться с друзьями: