Ուշագրավ անդրադարձ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցազրույցին․ տեսանյութ

Այսօր Ն․ Փաշինյանը բացառիկ հարցազրույցով է ներկայացել Պ․ Ղազարյանի մոտ՝ անդրադառնալով հարևան երկրի հետ ունեցած կոնֆլիկտի կարևոր կետերին ու առաջիկա ծրագրերին։ Վերլուծաբան Վահե Աղաջանյանը, անդրադառնալով վարչապետի հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերին, գրում է հետևյալը․

«Բավականին հետաքրքիր և, իմ կարծիքով, այս փուլում շատ կարևոր հարցազրույց էր, որը տվեց շատ հարցերի պատասխաններ։

Ամիսներ առաջ կարծիք էի հայտնել, որ Հայաստանը պետք է կարողանա հնարավորինս շատ ժամանակ ձգել, դիմանալ, քանի որ, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ժամանակի գործոնն աշխատելու է մեր օգտին։

Ամենևին առաջ չընկնելով` ցանկանում եմ հույս հայտնել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վտանգն այլևս չկա, և ես վստահ եմ, որ եթե կարողանանք ևս մի փոքր ժամանակ ձգել, ապա սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում մեզ կհաջողվի պահպանել նաև անկլավները»։

Վարչապետի հարցազրույցի տեսանյութն ամբողջությամբ կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: