Ուշագրավ կադրեր Զարուհի Փոստանջյանի դստեր ամուսնության արարողությունից

Զարուհի Փոստանջյանը մեր այն ակտիվ կին քաղաքական գործիչներից է, ով նաև բազմազավակ մայր է։ Նա կարողանում է հաջողությամբ համատեղել մայրական հոգսերը քաղաքական գործունեության հետ։

Ընդ որում, Զարուհուն իր ակտիվ գործունեության մեջ մեծապես օգնում են նրա դուստրերը։ Զարուհին չորս զավակների մայր է։ Նրան քաղաքական ակցիաներ իրականացնելիս հաճախ կարելի է տեսնել նաև դուստրերի հետ։

Այսօր Զարուհու կյանքում առանձնահատուկ կարևորության օր է։ Հայտնի է դարձել, որ ընտանիք կազմելու որոշում է կայացրել Զարուհու դուստրերից Լուսինեն, ում ամուսնական արարողությունը տեղի է ունեցել հենց այսօր։

Զարուհին իր սոցհարթակում տեղադրել է ուշագրավ ու խորհրդանշական կադրեր Լուսինեի ամուսնության արարողությունից՝ նորապսակ զույգին ուղղելով իր մայրական բարեմաղթանքներն ու ջերմ խոսքերը։

Նա մաղթել է, որ նորապսակները լինեն գիտակ իրենց միավորման ուխտին և նպատակին՝ «աճեն ու բազմանան»։

Քաղաքական գործչի հրապարակած լուսանկարների ներքո տեղ են գտել շնորհավորական բազմաթիվ ջերմ խոսքեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: