Ուշագրավ. ո՞ւմ է պատկանել առաջին G դասի Mercedes-ը Հայաստնում և ի՞նչ հետաքրքիր ճակատագիր է այն ունեցել

Այժմ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տարածված են Ջի դասի Մերսեդես մակնիշի մեքենաները, և դրանք ամենևին էլ բացառիկ երևույթներ չեն հիմա: Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել:Եղել են ժամանակներ, երբ Ջի դասի Մերսեդեսը մեծ շքեղություն ու բացառիկ երևույթ էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

Հայաստանում առաջին մարդը, ով ունեցել է այս մեքենայից, ՊՆ Վազգեն Սարգսյանն է եղել: Ընդ որում, սպարապետը մեքենան նվեր էր ստացել: Այդ շքեղ ու թանկարժեք նվերը սպարապետը ստացել էր Սիրայի այդ ժամանակվա նախագահ Հաֆեզ Ասադից:

Նշենք, որ Հաֆեզ Ասադը հայտնի Բաշար Ասադի հայրն է եղել: Արցախյան մարտերի տարիներին սպարապետը անհրաժեշտությունից ելնելով մեքենան պատկառելի փոխհատուցման դիմաց տվել է ազգությամբ վրացի բիզնեսմենի:

Մեքենայի փոխարեն սպարապետը երկու տանկ է գնել պաշտպանության բանակի համար: Իմանալով այդ փոխանակության մասին՝ նվիրատուն՝ Հ. Ասադը, դարձյալ գնում է նույն մեքենան՝ վերանվիրելով այն Վ. Սարգսյանին:

Понравилась статья? Поделиться с друзьями: