Ուշագրավ և հուզիչ տեսանյութ Արամ Ասատրյանի մասնակցությամբ

Ժողովրդական սեր ու ճանաչում վայելող Արամ Ասատրյանը կյանքից, ցավոք, վաղ հեռացավ, սակայն նրա մասին լավ հիշողությունները շարունակում են ապրել: Այդ հիշողություններն ապրում են նաև համացանցային տիրույթում տարածվող տեսանկարահանված նյութերի միջոցով:

Բավականին ուշագրավ և հուզումնառատ տեսանյութ է հանրայնացվել ժամանակին, որի մեջ Ա. Ասատրյանն է գլխավոր գործող անձանցից մեկը: Հայազգի բարերար Սիլվա Եղիազարյանը երգչի պատվին մատաղ է արել ու երգչին հրավիրել:

Տան դռների մոտ պատվավոր հյուրին աղ ու հացով դիմավորելուց հետո Ս. Եղիազարյանը նրա ուղեկցությամբ նախ եկեղեցի, ապա և հյուրասիրության է գնում:

Ջերմ, փոխադարձ սիրո և արժևորման համընդհանուր մթնորոլտ է իրենից ներկայացնում ողջ տեսանյութը, որն անհնար է անտարբեր դիտելը: Ա. Ասատրյանը նաև հատուկ երգ է նվիրել բարեգործ մտերմուհուն՝ երգը վերնագրելով «Մայր Թերեզա»:

Հենց այդպիսի սիրով ու գնահատանքով էլ երգիչն ապրել է իր ողջ կյանքը՝ սեր ու փոխադարձ հարգանք սփռելով շուրջը:

Ուշագրավ տեսանյութը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: