Ուշադրություն. ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, թե ինչպես են սեպտեմբերից դասերը սկսվելու՝ խոսելով նաև ՀԵՊ առարկայի մասին

ԿԳՄՍ նախարարը, մանրամասնելով ՀԵՊ առարկայի դասավանդման շուրջ նախարարության մոտեցումներն ու սկզբունքները, նշել է, որ եկեղեցու կողմից որևէ արձագանք չի եղել ժամանակին, երբ իրենց նախարարությունից մշակված չափորոշիչներ են ուղարկվել հանրային քննարկման դնելու:

Նախարարը սուտ ու կեղծիք է համարում այն պնդումները, թե եկեղեցու մասին դպրոցում չեն դասավանդելու: Փաստելով, որ եկեղեցուն հայ ժողովրդի պատմությունից դուրս չեն համարում, ապա և նպատակահարմար են գտնում եկեղեցու մասին դասավանդել հենց «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում:

Անդրադառնալով Ա. Աշոտյանի քննադատություններին ՀԵՊ առարկայի վտանգվածության մասին՝ Ա. Հարությունյանը կարևոր և բավարար է համարում սոսկ արձանագրել այն, որ Ա. Աշոտյանն իր երեխաներին այնպիսի դպրոց է տանում, որտեղ չի դասավանդվում այդ առարկան:

Վերահաստատելով դասերը նոր ուստարում դպրոցում սկսելու իրենց պատրաստակամության մասին՝ նախարարը նաև շեշտում է նոր համավարակային ալիք չբռնկվելու պարտադիր պայմանի առկայության մասին:

Ա. Հարությունյանի ուշագրավ դիտարկումներին՝ ավագ դպրոցների բովանդակային կազմակերպման և այլ կարևոր խնդիրների շուրջ կարող եք ծանոթանալ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: