«Ուսուցչի կամավոր ատեստավորման հարցաշարերը ծաղր են կրթության նկատմամբ․․․»

Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Ուսուցչի կամավոր ատեստավորման հարցաշարերը ծաղր են կրթության նկատմամբ։ Հերիք չէ էրեխեքին ենք դրել զուբրիտի վրա ու միայն անգիր անել տալիս, հիմա էլ` ուսուցիչներին։ Ի՞նչ են արել թեստերի «հեղինակները»։

Վերցրել սովորողներին բթացնող շտեմարանների հարցերը մի քիչ ձևախեղել են, բռնել սարքել են նույն տուպիզմը։ Մենք ասում ենք` հմտություն, իրական գիտելիք, միտք, կիրառելի հմտություն, քննադատական մտածողություն, ի վերջո` կարեկցելու ունակություն, գրողը տանի։ Իրենք ասում են` չէ, եթե գուգլի դարում երեք հարյուր հատ անգիր թիվ ու մի էդքան էլ ինչ-որ մարդկանց անգիր մտքեր գիտես, ուրեմն «լավ» մասնագետ ես, չգիտե՞ս, մնացածը մեզ հետաքրքիր չէ։

Սա էլ ձեզ թեստից թույն, գերինտելկտուալ, մասնագիտական կարողությունները շչող հարց. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես․․․ պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում․․․»․

1) Տիգրանակերտի պաշտպանություն

2) Արտագերսի պաշտպանություն

3) Արատտայի պաշտպանություն

4) Անիի պաշտպանություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: