«Չի կարելի խաբել ժողովրդին, ժողովուրդը պիտի իմանա իր վճարելիք գինը»․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մեր երկրում ամեն վայրկյանը որոշիչ է և փոփոխման ենթակա։ Այս օրերին շատերն են անհանգստացած, թե ինչ է սպասվում վաղը և բացվող օրվա ինչ փոփոխություններ կբերի կիր հետ։

Իհարկե յուրաքանչյուրի ցանկությունն է խաղաղ տեսնել երկիրը և ապրել խաղաղ երկնքի տակ։ Հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ շարունակում են հանրությանը ներկայացնել իրենց քաղաքական վերլուծություններն ու տեսակետները։

Համացանցային հարթակում գրառմամբ է հանդես եկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որտեղ հորդորել է իշխանություններին չխաբել ժողովրդին և նշել, որ նրանց որդեգրած քաղաքականության համար ժողովուրդը պիտի իմանա, թե ինչ գին պիտի վճարի։

Համացանցային այս գրառումը 1-ին նախագահը հնչեցրել էր դեռևս 2010 թ․։ Այս գրառումն ասես հիշեցում է։

Տեր-Պետրոսյանը մասնավորապես գրել է․ «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանավանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պիտի իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: