«Պիպինա»․ կարտոֆիլն իտալական ձևով, անմահական համ և բույր․ ընդամենը մի քանի բաղադրիչ

Այսօր առաջարկում ենք աշխատանքային ծանր օրն ավարտել համեղ սեղանի շուրջ՝ ընտանիքի անդամների հետ ։ Եթե օրվա ավարտին  հոգնած եք, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է, քանի որ այն բավականաչափ դյուրին է պատրաստվում և կազմված է հասանելի բաղադրիչներից։

Ուտեստը իտալական խոհանոցից է և կոչվում է «Պիպինա»։ Հետաքրքիր անվանումով այս կարտոֆիլային ուտեստը հասարակ է, սակայն չափազանց համեղ։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 800 գ

Պանիր Պարմեզան տեսակի — 15-20 գ

Աղ և սև պղպեղ — ըստ ճաշակի

Պապրիկա — ½ թ․գ․

Սխտորի փոշի — ½ թ․գ․

Չորացրած ռեհան — ½ թ․գ․

Մաղադանոս — մի քանի ճյուղ

Կարտոֆիլը կտրատել խորանարդիկների տեսքով և տապակել ձիթայուղի մեջ՝ տաք թավայում։ Տապակել այնքան, մինչ կարտոֆիլը կստանա գեղեցիկ, հավասարաչափ երանգ։ Լցնել աղը և հերթականությամբ ավելացնել բոլոր համեմունքները։ Լավ խառնել և տեղափոխել այնպիսի ափսեի մեջ, որով հարմար է մատուցել։

Վրան քերել պանիրը և հինգ րոպեով այն տեղափոխել ջեռոց, որպեսզի պանիրը հալվի, որից հետո վրան կտրատել մաղադանոսը և մատուցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: