Պուտինի հետ հանդիպման ժամանակ միջադեպ է եղել Ա․ Մերկելի հետ, որը քննարկվում է համաշխարհային մամուլում․ տեսանյութ

Դեռ օրեր առաջ հայտնի դարձավ, որ այսօր սպասվում է Պուտինի ու մերկելի հանդիպումը, որն, այսպես ասած, հրաժեշտի հանդիպում է լինելու, քանի որ Մերկելն առաջիկայում հեռանալու է կանցլերի պաշտոնից։ Հանդիպմանը Պուտինը ներկայացել էր ծաղկեփնջով։

Ղեկավարների զրույցի ժամանակ անսպասելի զանգել է Անգելա Մերկելի հեռախոսը։ Մինչ թարգմանիչը փոխադրել է Պուտինի խոսքերը, Մերկելն անմիջապես անջատել է հեռախոսի ձայնը, որը մինչ հանդիպման մտնելը մոռացել էր անել։

Պուտինը շարունակել է իր խոսքը և ժպիտով հավելել, որ անկախ այն հանգամանքից, որ Մերկելը հեռանում է կանցլերի պաշտոնից, իրենք մշտապես կգտնվեն կապի մեջ, կպահեն նաև հեռախոսային ակտիվ շփումները։

Համաշխարհային մամուլն այս դիպվածը լայնորեն շրջանառում է և կատակում այս թեմայով՝ ասելով, որ նույնիսկ գերմանացիների մոտ կարող է արարողակարգի խախտումներ գրանցվել ու ամենաանհարմար պահին կարող է զանգել Մերկելի հեռախոսը։

Մերկելի ու Պուտինի հանդիպման այս զվարճալի դրվագը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: