Ռոբերտ Քոչարյանը չի գնալու Մոսկվա. ահա թե ինչու

Ինչպես վարչապետի մամլո խոսնակը հաստատեց, վարչապետին Արցախի նախկին նախագահները դիմել են՝ տեղեկացնելով, որ Հայաստանի նախկին ղեկավարներ Ռ. Քորաչյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ բանակցությունների:

Վարչապետը դեմ չի եղել՝ պայմանով՝ եթե դա կնպաստի հարցի լուծմանը ի օգուտ հայկական շահի: Մինչ համացանցային հարթակում տեսակետներ էին արտահայտվում այս իրողության առիթով, դեմ ու կողմ կարծիքներ էին հրապարակվում՝ համապատասխան հիմանվորումներով, Ռ. Քոչարյանի գրասենյակից ուշագրավ հայտարարություն հանրայնացվեց:

Նախկին նախագահի գրասենյակից հայտարարվեց, որ Ռ. Քոչարյանը Արցախի նախկին ղեկավարների խնդրանքով նպատակադրվել է մեկնել Մոսկվա, սակայն դա չի ստացվի: Երկրից դուրս գալու համար անձնագիրը ստանալուց հետո նա համավարակի թեստ է հանձնել:

Ի զարմանս իրեն՝ համավարակի թեստը դրական է եղել՝ չնայած որ իր մոտ ոչ մի ախտանշան չի էլ եղել: Ռ. Քոչարյանը համավարակի պատճառով չի կարող երկրից դուրս գալ. նա ինքնամեկուսացվել է: Հայտարարությունը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: