Սասուն Միքայելյանի դստեր հարսանեկան գեղեցիկ լուսանկարը

Համավարակային պայմանները որոշակի կանոններ են թելադրում նաև հարսանեկան արարողությունների կազմակերպման հարցում: Հարսանեկան տոնակատարությունների հակահամավարակային սահմանված կանոններին ենթարկվել պարտավոր են բոլորը:

Օրերս տեղի է ունեցել նաև Ս. Միքայելյանի աղջկա հարսանեկան արարողությունը, որը բավականին համեստ միջավայրում է անցել: Օրեր անց հարսանեկան մի դրվագ իր էջում հանրայնացրել է Ս. Միքայելյանի տղան՝ Սևակը:

Սևակի հանրայնացրած լուսանկարի ներքո բազմաթիվ շնորհավորական բարեմաղթանքներ են տեղ գտել: Շատերը գեղեցկուհի հարսնացուն՝ Սաթենիկին երջանկություն ու սեր են ցանկացել՝ նշելով, որ միշտ հմայիչ ժպիտը դեմքից չպակասի:

Նա իր սոցհարթակում հանրայնացրել է իր և քրոջ համատեղ լուսանկարը, որտեղ քույրը հարսանեկան սպիտակ զգեստով ու հարսի գեղեցիկ ծաղկեփնջով է:

Հայտնի է,որ Ս. Միքայելյանի աղջկա՝ Սաթենիկի ամուսինը Կոտայքի փոխմարզպետն է՝ Վասակ Վարդանյանը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարսանեկան արարողությունը կայացել է «Խնձորի այգի» կոչվող ռեստորանային համալիրում: Նշենք, որ տվյալ ռեստորանը գտնվում է Հրազդանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: