Սենսացիա․ տիեզերքում առաջին ֆիլմը կնկարահանվի

Հոլիվուդյան հայտնի դերասան 57-ամյա Թոմ Քրուզը միավորվել է ամերիկացի ինժեներ 48-ամյա Իլոն Մասկի հետ՝ նոր ֆիլմ ստեղծելու գաղափարի շուրջ։ Մասկի SpaceX ընկերության շնորհիվ այն տիեզերքում կնկարահանվի։ Քրուզն արդեն թիմ է փնտրում՝ նկարահանումների համար։ Դեռ ոչ մի ընկերություն չի համագործակցում Քրուզի հետ, բայց ամենն արդեն պլանավորված է, նախագիծը քննարկման փուլում է։

Ֆիլմի աշխատանքներին կմիանա նաև ՆԱՍԱ-ն, ինչը հաստատել է գերատեսչության ադմինիստրատոր Ջիմ Բրայդենսթայնը՝ թվիթերյան գրառմամբ։

«ՆԱՍԱ-ն շատ ուրախ է համագործակցել Թոմ Քրուզի հետ՝ տիեզերակայանում ֆիլմ նկարահանելու համար։ Մեզ անհրաժեշտ են հայտնի մեդիաներ՝ նոր սերնդի ինժեներներին և գիտնականներին ՆԱՍԱ-ի հավակնոտ ծրագիրն իրականություն դարձնելու ու ոգեշնչելու համար»,- գրել է Բրայդենսթայմը։

Այսպիսով, եթե ամենն իրականություն դառնա, ֆիլմը հավակնում է լինել Երկրից դուրս նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը։ Այս գաղափարի շուրջ տարիներ առաջ մտածելն էր անգամ ֆանտաստիկ, իսկ հիմա սա իրականություն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: