«Սթափվե՛նք, որ Հայաստանի Հանրապետությունը պահենք…»

Ստեղծված ծանրագույն իրավիճակի մասին կրթության ոլորտի մասնագետ Նարեկ Մանուկյանն իր սոցհարթակում գրել է. «Սթափվե՛նք, որ Հայաստանի Հանրապետությունը պահենք։

Թիկունքը, առաջնագծի ընկերներս, զորակոչման պատրաստ բոլորս արել ենք էս պահի հնարավորը՝ Եվլախ հասնելու համար դրա թափը պիտի ունենաս։

Որքան էլ անադեկվատ ա եղել իշխանությունը վերջին երկու տարիներին, Ադրբեջանը 30 տարի պատրաստվել ա պшտերшզմին, մենք 30 տարի իրենց համարել ենք «ոչխար», ՌԴ-ն՝ փրկիչ, Արևմուտքը՝ երազանք և այլն։

Աղքատիկ ՀՀ-ից ու հարուստ Ադրբեջանից 2002-2011թթ. ընթացքում, դուրս ա բերվել գրեթե համաչափ փող. հասկացի տանկ, ՀՄՄ, անօդաչու։

Հետևաբար նախկին կառավարություն կազմած որևէ ուժ չի կարող հիմա ստանձնել իշխանություն. Կա՞ ընտրված իշխանություն, պիտի հիմա խոսի, բացատրի, գործի ու իր մեջից ռադ անի երկրորդականով զբաղված բոլորին։ Պիտի ցիկլ փակվի, մինչ հաջորդ իշխանությունը։ Լիքը ադեկվատ մարդ կա, վերջը կարելի ա էդ մարդկանց ներգրավել անորոշների փոխարեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: