Սիրված դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու սիրված դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանն այսօր բոլորում է ծննդյան վաթսունինը տարին։ Նա դպրոցական կրթությունը ստացել է Չարենցի անունը կրող դպրոցում, որից հետո ուսում շարունակել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ ուսանելով Կիմ Արզումանյանի արվեստանոցում։

Մայրանուշի մայրը շատ գեղեցիկ է եղել։ Նա ժառանգել է իր մայրիկի գեղեցկությունն ու հմայքը։ Նրան ասում էին սիրուն Վարդուշի սիրուն աղջիկ։ Ցավոք, նրա մայրը շուտ է մահանում։ Մայրանուշը տան ութ երեխաներից երրորդն էր և մոր դեր է կատարում իրենից փոքրերի համար։

Բարձրագույն կրթություն ստանալուց հետո Մայրանուշ Գրիգորյանը սկսել է աշխատել հեռուստատեսությունում, իսկ ավելի ուշ ընդգրկվել է նար թատերական ներկայացումներում։

Մայրանուշ Գրիգորյանը ժամանակին եղել է նաև Խնկո Ապոր անվան գրադարանի հեքիաթասացը։ Արտիստուհին բազմաշերտ ու բազմաբովանդակ կյանք է ունեցել։

Իր բազմամյա տարիների վաստակի, մշակութային ակտիվ գործունեության և վաստակի համար Մայրանուշ Գրիգորյանն արժանացել է պատվավոր մրցանակների, ինչպես նաև՝ վաստակավոր արտիստի կոչման։

Понравилась статья? Поделиться с друзьями: