Սիրված դերասանու Սեդա Հունանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ արտիստուհու մասին

Այսօր հանրահայտ ու սիրված արտիստուհի Սեդա Հունանյանը բոլորում է ծննդյան յոթանասունմեկ տարին։ Սեդան ծնունդով Երևանից է, նախ սովորել է Ա․ Բաբաձանյանի անունը կրող երաժշտական ուսումնարանում։

Հետո ավարտել է նաև Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ուսանելով Վ․ Աճեմյանի մոտ։ Աշխատել է Հ․ Պարոնյանի անվամբ հայտնի թատրոնում՝ հանդես գալով որպես դերասանուհի և երգչուհի։

Սեդա Հունանյանը նաև օպերաներում է հանդես եկել։ Տարբեր ֆիլմերում ու թատերական ներկայացումներում Սեդան կերտել է տիպային կերպարներ։ Տարիների արդյունավետ արտիստական գործունեության համար Սեդան բազմիցս արժանացել է մրցանակների ու պարգևների։

Սեդան ժամանակին ճանաչվել է լավագույն կամերային երգչուհի։ Հանրությունը Սեդային ավելի շատ ճանաչում է հեռուստանախագերում նրա ունեցած մասնակցության շնորհիվ։

Սեդա Հունանյանը նաև մանկավարժական գործունեություն է ծավալել ու ծավալում։ Ներկայումս նա դասախոսում է Երևանի մշակույթի պետական քոլեջում, որտեղ մեծ սեր ու հարգանք է վայելում ողջ անձնակազմի և ուսանողության կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: