Սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանն ամուսնանում է. ահա թե ինչպիսի հարսանեկան լուսանկար է հրապարակել նա

Սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանն ամուսնանում է այսօր: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու էջում հրապարակված հարսանեկան լուսանկարից, որտեղ Մոնիկան հարսի կերպարում է՝ հարսի հագուստով ու թագով:

Լուսանկարը հրապարակելով՝ երգչուհին նշել է այսօրվա ամիս ամսաթիվը: Լուսանկարում նա միայնակ է: Լուսանկարի ներքո երգչուհու հետևորդները բախտավորություն են ցանկացել Մոնիկա Նազարյանին:

Մոնիկան առավելաբար հայտնի է ժողովրդական իր անուշ կատարումներով: Նրա ձայնն անմիջապես սիրվել է հայ երաժշտասեր հասարակության կողմից, իսկ այժմ երգչուհու յուրաքանչյուր նոր ներկայացրած գործ մի առանձնահատուկ սիրով է ընդունվում:

Ընդամենը օրեր առաջ նա ներկայացրել էր «Սիրո ճամփին» երգը, որի հեղինակը Արտակ Արամյանն է: Մոնիկան հեղինակին ներկայացրել է որպես տաղանդավոր գուսան:

Միանաշով երգչուհու երկրպագուների բազմաթիվ շնորհավորական ու բարեմաղթանքային խոսքերին՝ մենք ևս շնորհավորում ենք երգչուհուն ամուսնության կապակցությամբ:

Այս գեղեցիկ առիթով ստորև ներկայացնում ենք երգչուհու ներկայացրած նոր երգի տեսահոլովակը, որը մի քանի րվա ընթացքում ավելի քան երկու հարյուր հազար դիտում է հավաքել:

Monika Nazaryan

Ահա և ձեր կողմից անչափ սպասված Երգը ☺️🌹PREMIERA🌹Գրվել է հատուկ ինձ համար, 🌻🎻Շնորհակալ եմ անգին նվերի համար Տաղանդավոր Գուսան՝ Արտակ Արամյանին …<<Սիրո Ճամփին>>•••Բարի Դիտում•••YouTube ⬇️https://youtu.be/spWSkSNug9k

Опубликовано Monika Nazaryan Понедельник, 10 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: