Սոնա Ռուբենյանը նոր երգ է ներկայացրել. «Հաղթելու ենք, քնիր, բալես»

Կոդավորված ինֆորմացիա դարձած «Հաղթելու ենք» վստահություն ներշնչող արտահայտությունը դարձել է այս օրերի բանաձևն ու բանալի բառը: Այդ արտահայտությունը բոլորի շուրթերին է, բոլորի մտքում ու սրտում:

Առաջիկա հաղթանակի և մեր հերոսների մասին արդեն իսկ ստեղծվել են գեղարվեստական տարբեր ստեղծագործություններ, ու դեռ շատ են ստեղծվելու: Նոր գործ է ներկայացրել Սոնա Ռուբենյանը: Նրա երգի թեմատիկան դարձյալ ապագա հաղթանակն է:

Երգի երաժշտության հեղինակը հենց Սոնան է Ռուբենյան, իսկ խոսքերը հեղինակել էԱրմինե Սարգսյանը: Երգը ներկայացնում է մերօրյա աղոթ: Անցնում են տարիները, փոխվում են ժամանակները, սակայն հայ ժողովրդի թշնшմին շարունակում է մնալ նույնը:

Թշնшմու անփոփոխությամբ էլ պայմանավորված է, ցավոք սրտի, մեր սերունդներին տրվող դաստիարակության բնույթը:

Նրանց ներկայությամբ է պայմանավորված այն ցավալի փաստը, որ հայ մայրերը պետք է օրորների փոխարեն իրենց փոքրիկ բալիկների համար ռшզմի երգեր երգեն, հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստեն:

Երգը կարող եք ունկնդրել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: