Ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտակենտրոնի մասնագետներն ստեղծել են կորոնավիրուսյան ախտի դեմ պատվաստանյութը, որը կարելի է կաթացնել քթի մեջ։ Այս մասին հայտնել է տնօրեն Ռինատ Մակսյուտովը՝ նշելով՝ պատվաստանյութը տարբերվում է միայն ֆունկցիոնալ տեսանկյունից և իմունիզացիայի ձևով ու սխեմայով։

Այսպիսով, դեղամիջոցը չի ընդունվելու դասական՝ միջմկանային ձևով, այլ ինտերնազալ ձևով՝ ուղղակի քթի մեջ կաթեցնելով։ Դա նորարական միջոց է, որն ավելի արդյունավետ է շնչառական վարակների համար։

Մակսյուտովը նշել է՝ «Վեկտորում» մտադիր են սկսել առաջին կլինիկական հետազոտությունները հունիսի վերջին-հուլիսի սկզբին՝ ավարտելով դրանք սեպտեմբերի կեսերին։ Մասնագետը շեշտել է՝ պատվաստանյութի վրա աշխատանքն արագացնելու կարիք չկա, քանզի չի կարելի մոռանալ պատվաստման բազային սկզբունքները՝ չվնասել ու անօգուտ դեղամիջոց չներարկել։

Նշվում է նաև՝ կլինիկական փորձերն անցկացվելու են նախ կենդանիների, ապա տասնութից վաթսուն տարեկան երկու սեռի կամավորների վրա։ Մարդիկ, ովքեր արդեն հիվանդացել են կորոնավիրուսյան ախտով, կամավորներ դառնալ չեն կարող։

Понравилась статья? Поделиться с друзьями: