Սևակ Խանաղյանը նոր, ռոմանտիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ անչափ գեղեցիկ երգ և տեսահոլովակ

Սևակ Խանաղյանը նոր երգի պրեմիերայով է հանդես եկել։ Այն ռոմանտիկ և անչափ գեղեցիկ երգ է՝ համեմված սիրված երգչի հիասքանչ կատարմամբ։ Երգը կոչվում է «До луны»։

Այս գեղեցիկ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Յանն Բրուտն է։ Երգիչը տեսահոլովակում գործում է միայնակ։ Տեսարաններում ինքն է՝ իր ապրումներով և հոգում տիրող իրավիճակները  ներկայացնում է անչափ զգացմունքային։

Երգը սիրո և կարոտի մասին է․․․ սեր հեռավորության վրա։ Այն ռուսալեզու է։ «Այս քաղաքում ես ասես հիվանդ լինեմ։ Քո շնչառությունը քանդում է իմ լռությունը։

Իսկ կրակի շուրջ միայն մոխիր է․․․Ես սիրում եմ քեզ։ Մենք նույն կրակի մեջ ենք․․․ինձ մի բարկացրու, պահպանիր քեզ, երբ ես կողքիդ չեմ։ Ես շնչում եմ քեզանից ուժեղ, դիպչում եմ քեզ ինչպես մինչ լուսին․․․» — հնչում են երգի բառերում։

Պրեմիերայից րոպեներ անց տեսահոլովակը հազարավոր դիտումներ է գրանցել։ Մեկնաբանություններում երգչի երկրպագուները շնորհավորել են հերթական գեղեցիկ երգի կապակցությամբ և նշել, որ անչափ հավանել են նոր ստեղծագործությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: