Վերադառնում էինք Տավուշի մարզից… Գոռ Հակոբյանի ուշագրավ պատմությունը

Սիրված արտիստ Գոռ Հակոբյանն իր սոցցանցային էջում կիսվել է վերջին ուղևորության ժամանակ իրեն պատահած հաճելի իրադարձության մասին պատմությամբ՝ արտահայտելով իր տպավորությունները:

Դերասանը գրել է, որ հուլիսի 24-ին այցելել են Տավուշի մարզ և վերադարձին հանդիպել են իրարից 1-1.5 կմ հեռավորությամբ, խումբ-խումբ անցնող մեր հզոր զինվորներին ու սպաներին:

Դերասանը նշել է, թե նրանք այնպիսի հաղթական տեսք ունեին, որ տպավորություն էր, թե պատրաստ են հակառակորդին հում-հում ուտել:

Դերասանը գրել է նաև, որ միմյանց հետ ջերմ երկխոսություն են ունեցել, ինչպես ինքն է գրում՝ փոխադարձ ջան-ջիգյար, որից հետո նա հետաքրքրվել է մերձսահմանային իրավիճակից:

Զինծառայողների խրոխտ, համարձակ, պոզիտիվ, սարկազմով ու հումորային պատասխաններից հետո նա կրկնակի համոզվել ու հասկացել է, որ տղաների մարտական ոգին անասելի ուժեղ է ու բարձր:

Դերասանը հրապարակումը եզրափակել է «Փառք հայ զինվորին» արտահայտությամբ: Գոռ Հակոբյանի սույն ուշագրավ հրապարակումը ներկայացնում ենք կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: