Վերջին չդադարող ծափերը արտիստին․ քաղաքը վերջին հրաժեշտը տվեց Հայկոյին․ անասելի հուզիչ տեսանյութ

Հայկոյի անժամանակ մահը բոլորի սրտերը տխրությամբ լցրեց։ Այս օրերին ամենուրեք նրա մեղեդին է հնչում։ Երեկվանից Հանրապետության հրապարակում քաղաքացիները Հայկո են լսում։

Համացանցը ողողված է սիրված արտիստի մասին հիշողություններով, հարցազրույցներով և գրառումներով։ Սգում ու անասելի մեծ ցավ են ապրում բոլորը։ Անահիտ Սիմոնյանը երեկ հանդես  եկավ հոգեցունց գրառմամբ, որտեղ նշել էր նաև, որ որդուն չի ասել և չի կարողանում այս մասին հայտնել։

Եվ  շատ է ցանկանում, որ Արմանը հորը կենդանի հիշի։ Այսօր երգչի հուղարկավորությունն էր և վաղ առավոտից Օպերայի բակում մարդիկ հավաքվել էին վերջին հրաժեշտը տալու սիրված արտիստին։

Հայկոյին համերգասրահից դուրս բերեցին իր երգերից մեկի՝ «Վերև», հնչյունների և բարձր ու չդադարող վերջին ծափերի ներքո։ Արտիստի մարմինը կամփոփվի քաղաքային պանթեոնում։

Հայկոյին վերջին հրաժեշտն էին եկել տալու բազմաթիվ մարդիկ, որոնք խոր ցավ ու ափսոսանք էին զգում տաղանդավոր երգչի մահվան կապակցությամբ։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: