Տաղանդաշատ արտիստ, հայտնի հաղորդավար Խորեն Լևոնյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Խորեն Լևոնյանը մեր ժամանակների ամենից հայտնի ու մեծ սեր ու հարգանք վայելող արտիստներից է, ով հայտնի է նաև որպես հաղորդավար։ Նա սերում է հանրահայտ գերդաստանից, իսկ հայրը ֆուտբոլիստ է եղել ժամանակին։

Խորենը մեծացել է մշակութային հագեցած միջավայրում։ Նա ժառանգել է տաղանդաշատ պապի արտիստական կարողությունները։ Ընդ որում, ոչ պակաս տաղանդավոր է նաև Խորենի եղբայրը՝ Արսենը։

 

Խորենը Չարենցի անվան դպրոցն ավարտելուց հետո ուսումնառել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ստանալով դերասանի մասնագիտացում, չնայած որ դեռ մանկական տարիքից արդեն ուներ դերասանի փորձառություն, քանի որ առիթ էր ունեցել հանդես գալ թատրոնի բեմում։

Խորենը երկու զավակների հայր է։ Նա ընտանիք է կազմել երկու անգամ։ Առաջին ամուսնությունից մեկ տղա է ունեցել, ով այժմ երբեմն-երբեմն նկարահանվում է նաև հայրիկի հետ։

Երկրորդ անգամ արտիստն ընտանիք է կազմել Լիկա Մեսրոպյանի հետ։ Նրանք նույնպես մեկ տղա ունեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: