Տիգրան Ժամկոչյան «Մի հեռանա»

Տիգրան Ժամկոչյանին շատերն են հիշում ու նրա երգերը շատերն են սիրել։ Այս երգը մի փոքր այլ է ի տարբերություն նրա հին կատարումների։ Սա երգ է կառուցված կամերային սկզբունքով, երբ միայն երգիչն է ու դաշնամուրը։

Ինքն էլ նվագում է երգը։ Սև ու սպիտակի մեջ է կլիպը սարքված, որը ընդամենը լոկալ հոլովակ է՝ նկարված ստատիկ վայրում։ » Դու մի հեռանա է»: Հոլովակը մեկ միլիոն դիտում ունի, որը իհարկե շատ է հայկական շուկայի համար։

Տիգրան Ժամկոչյանը իննսունականներին հայտնվեց շոուբիզնեսում ու սկսեց դառնալ բավական պոպոլույար, սակայն հետագայում առավել պասիվ գործունեություն սկսեց ծավալել․ բայց վերջերս նորից սկսեց ակտիվանալ ու իր հեղինակային երգերը ներկայացնել։ Այս երգը ավելի մելամաղձոտային է, որը գուցե կարելի է լսել այսպիսի եղանակին։

Տիգրան Ժամկոչյանի ամենահայտնի երգերից է՝ «ուր որ գնամ հետդ կգամ» երգը, որից հետո կարելի է ասել նա շատ ճանաչում ունեցավ։

Понравилась статья? Поделиться с друзьями: