«Տղե՛րք, լավ եք արել, բայց մի հատ տելեգրամա տայիք  Բաքու, որ՝ տղե՛րք, կռիվ չսկսեք, մեզ  ժամանակ ա պետք՝ յոթ տարի, որ զենք առնենք, լո՞ւրջ մարդ եք, լո՞ւրջ բանից եք խոսում»․ Սամվել Բաբայան․ տեսանյութ

Սամվել Բաբայանը հետաքրքրական զրույց է ունեցել և ուշագրավ հարցերի պատասխաններ հնչեցրել։ Հաղորդավարի հարցին, թե ո՞վ է պատասխան տալու պարտության համար, Շուշիի, Հադրութի կորստի համար, Բաբայանը պատասխանել է, որ նախաքննություն պետք է ընթանա, որի ընթացքում պետք է հետաքննվի տասը տարիների ընթացքում ի՞նչ է արվել բանակի համար։

Բաբայանը հայտարարել է, որ այս մասով ունի իր սեփական կարծիքը՝ ամենի մեղավորը ռազմական գերատեսչությունն է, չի բացառել, որ քաղաքական մեղավորներ նույնպես կարող են լինել։

Ընդգծել է, որ եթե 4000 զոհից 1700-ին թողնել, փախնելը խոսում է անկառավարելի իրավիճակի մասին։ Խոսքում հեգնել է նախկին իշխանությանը, որ բազմիցս նշել են, որ 2018-ին որոշում է եղել, ըստ որի՝ զենքեր պետք է ձեռք բերվեր 2025-ին։

«Տղե՛րք, լավ եք արել, բայց մի հատ տելեգրամա տայիք Բաքու, որ՝ տղե՛րք, կռիվ չսկսեք, մեզ ժամանակ ա պետք՝ յոթ տարի, որ զենք առնենք։

Լո՞ւրջ մարդ եք, լո՞ւրջ բանից եք խոսում և չեք ամաչում հելնում եք հասարակությանը դա ասում եք։ 2010 թ․ սկսած Ադրբեջանը առնում ա ամենարդիական զենքերը, պատրաստում ա պրոֆեսիոնալ բանակ»,- ասել է Սամվել Բաբայանը։ Զրույցը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: