«Տղերքն ավելի են ոգևորվել.» ‹‹ORBITER-3›› խոցած Վարդանը զորացրվել է ու պատմում է հիշարժան դեպքի մանրամասները

Վերջերս հակառակորդի Օրբիտեր-3-ը խոցած Վարդանն արդեն տանն է: Մեզ ուրախացրած ու աշխարհին զարմացրած այս իրադարձությունն իրականացվել է Վարդանի անմիջական հրամանատարությամբ: Վարդանը հիշում է, թե ինչպես է առաջադրանք ստացել ու ինչ պատասխանատվությամբ է դրան վերաբերվել:

Իսկ երբ համոզվել են, որ նշանակետին կպել է և անօդաչուն խոցված է, անասելի ուրախություն են ապրել: Վարդանն ասում է, որ այդ զգացողությունները խոսքերով փոխանցել հնարավոր չէ:

Այժմ Վարդանը զորացրվել ու վերադարձել է հայրենի Կապան: Նա փորձում է ադապտանալ քաղաքացիական կյանքին, կենցաղին, սակայն խոստովանում է, որ անընդհատ զինծառայող ընկերների մասին է մտածում, մտքերն անընդհատ այնտեղ են:

Նա պատմում է, որ տղաները վերջին դեպքերից հետո ավելի են ոգևորվել: Նրանք պատրաստ սպասում են հակառակորդի բոլոր քայլերին, որպեսզի ըստ արժանվույն պատասխան տան:

Նա նշում է, որ այսուհետ Կապանից է ուշի ուշով հետևելու սահմանային զարգացումներին՝ պատրաստ սպասելով ծառայակից ընկերներին օգնելու անհրաժեշտությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: