Ցավալի․ եկավ այս օրը առանց վերադարձի․ մահացել է Վանո Սիրադեղյանը․ մանրամասներ

Քիչ առաջ ՉԻ լրատվականի սոցհարթակը տեղեկացրեց, որ երկար տարիներ արտերկրում գտնվող քաղաքական գործիչներից Վանո Սիրադեղյանը մահացել է։

Այս մասին հայտնել են գործչի տղան՝ Սիրադեղյան Խաչատուրը և նրա տիկինը՝ Ռուզան Տոնոյանը։ Այս ցավալի լուրի առիթով գրող Ծովինար Բանուչյանը գրում է հետևյալը․

«Եկավ էս օրը առանց վերադարձի։ Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին, վանոյական գրականությունը և հրապարակախոսությունը գնահատողներին։ Վանոյի վերադարձն այդպես էլ հնարավոր չեղավ քո Նիկոլի հեղափոխած Հայաստանում»։

Քաղաքական հայտնի գործիչը յոթանասուն տարեկան էր։ Նրա գեղարվեստական ստեղծագործությունից տարբեր հատվածներ լայն տարածում են ստանում համացանցում, սակայն երբ խոսքը վերաբերվում էր քաղաքական գործչի հնարավոր վերադարձի մասին, նրա խորաթափանց մտքերը գնահատող մարդիկ դեմ էին արտահայտվում։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի է դարձել նաև, որ խիստ վտանգավոր ու լուրջ հիվանդություն է հայտնաբերվել Վ․ Սիրադեղյանի դստեր՝ Արփիի մոտ, ով հիմա ընկերների միջոցով փորձում է կազմակերպել արտերկրում բուժում ստանալու գործընթացը։

Понравилась статья? Поделиться с друзьями: