Փոթորիկ Թուրքիայի Անթալիա քաղաքում. պոկվել են տանիքները, տապալվել են ծառերը

Թուրքական տարածաշրջանում վերջին շրջանում բավականին հաճախադեպ են դարձել տարերային աղետները: Թուրքիան դեռ նոր էր ուշքի եկել լայնամասշտաբ անտառային հրդեհներից, հիմա էլ նոր աղետ է պատուհասել:

Այս անգամ աղետի կենտրոնը Անթալիա քաղաքն է: Գագիկ Սուրենյանն իր սոցհարթակում փոքրիկ տեսանյութ է հանրայնացրել Անթալիայից՝ գրելով, որ փոթորիկը մեծ ավերածությունների պատճառ է դարձել այնտեղ:

Մասնավորապես փոթորիկի հшրվшծից փլուզվել է քաղաքի մզկիթի տանիքը: Պոկվել են նաև այլ շենքերի ու շինությունների տանիքները: Ուժեղ փոթորիկը պոկել, արմատախիլ է արել ծառեր:

Նշենք, որ նախորդ տարիներին այս քաղաքում փոթորիկներ դարձյալ եղել են, սակայն այս անգամ ծավալներն ու ուժգնությունը ավելի մեծ է: Հայտնի է, որ այս պահի դրությամբ փոթորիկի պատճառով կան մեկ զոհ, բազմաթիվ տուժածներ:

Գ. Սուրենյանի հանրայնացրած տեսանյութը, որտեղ երևում է Անթալիայի այսօրվա վիճակից տեսարաններ, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: