Ինչեր ասես չեն բացահայտի մարդիկ։ Ամերիկայի հայտնի կոմպոզիտոր, բազմաթիվ երգերի հեղինակ, ինչպես նաև դերասան Թոմ Ուեյթսը անչափ հետաքրքրական բացահայտում է կատարել։
Նա պարզաբանել է՝ որքան արցունքի կաթիլ է տեղավորվում սովորական թեյի գդալում։
Այդ գաղափարը նրա մոտ ծնվել է երբ ինչ-որ պատճառով կոմպոզիտորը խորը դեպրեսիայի մեջ էր։ Մի երեկո նստեց և դառնությունից սկսեց լաց լինել։
Նրա դիմաց դրված էր թեյի բաժակ և գդալ։ Մտածեց պարզել, թե որքան արցունք կարող է այդտեղ տեղավորվել և ահա Թոմ Ուեյթսը պարզեց՝ սովորական թեյի գդալի մեջ կարող է տեղավորվել 127 կաթիլ արցունք։
Եվ որպես բացահայտման նպատակ՝ նշում է՝ ինչ-որ մեկին ցավ, վիրավորանք պատճառելուց առաջ երկար մտածել և հասկանալ ու հիշել, որ դիմացինին պատճառում ես արցունքներ և առաջարկում է լավ հիշել 127 թիվը, քանի որ հենց դրա հարյուրապատիկն են թափում մարդիկ, երբ նրանց ցավ են պատճառում։