«Քոնն իսկական ա․ եքա 50 տարեկան մարդ ես»․ ընկերները Գրիշա Աղախանյանին․ հումորային տեսանյութ

Գրիշա Աղախանյանի արվեստը յուրօրինակ է և փոքր-ինչ տարբերվող։ Վերջին տարիներին, սակայն, Գրիշան առավել շատ վարում է հաղորդավարական աշխատանք։

Լավագույն միջոցառումները վստահում են հենց նրան, քանի որ տարիների  փորձը նրան վարպետացրել է այդ գործում։ Գրիշան նաև վարում է հարսանեկան, ծննդյան և այլ խնջույքներ, որոնք վերջինս հրաշալի և յուրօրինակ ոճով է կազմակերպում։

Աղախանյանը համացանցային հարթակում նույնպես ակտիվ է և երբեմն հարայնացնում է տարաբնույթ տեսանյութեր, որոնք հաճախ հումորային բնույթի են։

Գրիշա Աղախանյանն այս անգամ մի տեսանյութ է հրապարակել, որտեղ իր ընկերների հետ պարային համար են ներկայացրել իր հանրահայտ «50 տարի» երգի հնչյունների  ներքո։ Տեսանյութում նկատելի է, որ թե՛ Գրիշան և թե՛ ընկերները արհեստականորեն սպիտակեցրել են իրենց վարսերը ավելի մեծ երևալու համար։

Պարային համարի ավարտից հետո ընկերները սպիտակ փոշին ձեռքով թափում են գլխի վրայից, ինչը չի հաջողվում Գրիշային և ընկեիրները ծիծաղելով նրան ասում են․ «Քոնն իսկական ա․ եքա 50 տարեկան մարդ ես»։ Հումորային տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: