Քոչարյանը փաստորեն լեգիտիմացրեց ներկայիս իշխանություններին իր հայտարարությամբ

Նորայր Նորիկյան․ շատ խստորեն պետք է պատժել նրանց, ովքեր ուզում են «զաբոռ ջարդելով» հարցեր լուծել։ Էդ մթնոլորտը պետք է վերանա․ մենք չունենք նման ռեսուրս-շռայլություն, որ նման փորձեր արվեն կամ խոսվեն ֆիզիկական վերացման վերաբերյալ։ Ինչ ուզում է լինի, նման իրավունք որևէ մեկը չունի։

Նման նկրտումներին, անմիջապես արձագանք պետք է լինի։ Որքան էլ էմոցիոնալ ֆոնը մեծ լինի, լուծումները էդպիսին չպիտի լինի։ Նաիրի Հունանյանական սինդրոմից պիտի դուրս գանք։ Անձի վերացմամբ, որևէ խնդիր չի լուծվելու։ Նշված երևույթներով վախեցնելը անթույլատրելի է։

Եթե որոշակի վատակ ունես հայրենիքի առջև, դա չի նշանակում, որ կարելի է օրենքի դեմ դուրս գալ։ Ընդդիմությանը չհաջողվեց իրենցով անել ցասումը ժողովրդի։ Նաև տապալում եղավ, երբ Քոչարյանը որոշեց գնալու ընտրության։ 17ը ասում էր չենք գնա ընտրության։

Փաստորեն Քոչարյանը լեգիտիմացրեց ու ոչնչացրեց 17քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Հետևաբար, 17ուժերը օրակարգ չձևավորեցին որևէ կերպ։

Понравилась статья? Поделиться с друзьями: