Քրիստինե Պեպելյանը երգ է ներկայացրել․ բաց չթողնեք

Քրիստինե Պեպելյանն օրվա խորհրդին ընդառաջ է գնացել յուրովի՝ ներկայացնելով նոր երգ՝ նվիրված բալիկներին։ Քրիստինեի ներկայացրած նոր երգը բավականին մեղեդային ու գեղեցիկ ստեղծագործություն է։

Քանի որ աշխատանքը նոր է, այն դեռևս չունի իր տեսահոլովակը, իսկ դրա փոխարեն երգը ներկայացվում է Քրիստինեի և որդու գեղեցիկ, դեղինաշատ ու արևոտ լուսանկարի ֆոնի զուգակցությամբ։

Քրիստինեի կատարած նոր գործի մեղեդին հեղինակել է Ավագյան Արամը, ով միառժամանակ բացակայում էր ասպարեզից։ Երգի խոսքերը հեղինակել է Գևորգ Եղիազարյանը։ Երգը վերնագրված է բավանդակության հետ ներդաշնակվող ձևակերպումով՝ «Արևով»։

Երգը ծնողական կյանքին նոր արև ու լույս բերող փոքրիկների մասին է, ովքեր իրենց ներկայությամբ կարողանում են փոփոխել իրենց ծնողների կյանքն ու առօրյան, արև են բերում օջախներին։

Գործը հասցրել է սիրվել ու արժանանալ շատ ծնողների արձագանքին, որոնք հիմնականում դրական են։ Երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր տեսակետը։

Понравилась статья? Поделиться с друзьями: